Թուրքիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճում է՝ չնայած պաշտոնական հարաբերությունների բացակայությանը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանական խնձորի թեմայի շուրջ առաջացած աղմուկն աստիճանաբար սկսում է մարել: Դեռ նախորդ հրապարակումներից մեկում անդրադառնալով այդ թեմային՝ գրել էինք, որ «ինչպե՞ս է ադրբեջանական խնձորը հայտնվել Հայաստանում» հարցից ոչ պակաս կարևոր է «ինչո՞ւ է ադրբեջանական խնձորը մրցունակ Հայաստանում» հարցը: Որովհետև, եթե ինչ-որ ապրանք արգելված չէ և մրցունակ է գին/որակ հարաբերակցությամբ, ապա այն, միևնույն է, հայտնվելու է որևէ երկրի շուկայում' անկախ նրանից, թե ինչպիսին են հարաբերություններն արտադրող երկրի հետ:
Լավագույն օրինակը Թուրքիան է, որի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է' չնայած պաշտոնական հարաբերությունների բացակայությանը: ՀՀ-Թուրքիա առևտրաշրջանությունը 2000-ականների կեսերից սկսեց աճել և տարեկան 40 մլն դոլարից 2008 թվականին հասավ պիկային ցուցանիշի' մոտ 270 մլն դոլարի: Դրանից հետո շրջանառությունը նվազել և աճել է, սակայն միջինում Թուրքիայի հետ արել ենք տարեկան 220-225 մլն դոլարի առևտուր: Խոսքը գրեթե ամբողջությամբ թուրքական ապրանքների ներմուծման մասին է (Հայաստանից արտահանվել է տարեկան միջինը 1 մլն դոլարի ապրանք)»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: