211652_close_icon
views-count1254 դիտում article-date 10:11 19-03-2015

Հայաստանի իշխանությունը դեռևս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ երեկ Երևանում ավարտվեց Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը: Երեկ երեկոյան էլ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել՝ շարունակելու, ինչպես ինքն էր նախօրեին հայտարարել, Հայաստանի «եվրոպական շաբաթը»: Նա այնտեղ մասնակցելու է Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Վերջին երեք օրերին Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության շարունակության վերաբերյալ Երևանում, ինչպես՝ հայ, այնպես էլ՝ եվրոպացի պաշտոնյաների կողմից այնքան հայտարարություններ հնչեցին, որքան, թերևս, չէին հնչել 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հաջորդած մեկուկես տարիների ընթացքում: Իհարկե, այդ հայտարարություններն առայժմ շարունակում են ավելի շատ հռչակագրային բնույթ կրել, սակայն, դրանով հանդերձ, տեսանելի է, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիության հետ գրեթե կանգ առած հարաբերություններում ինչ-որ գործընթաց է սկսվել: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունը դեռևս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Չի պատկերացնում, որովհետև չգիտի՝ որքանո՞վ դա թույլ կտա Ռուսաստանը: Մյուս կողմից, սակայն, որքան էլ առաջին հայացքից անհավանական է թվում, հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն առնվազն չի բացառում ինչ-որ ձևով ԵՏՄ-ից Հայաստանը «պոկելու» հնարավորությունը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր