211652_close_icon
views-count3503 դիտում article-date 09:48 05-05-2017

Խորհրդարանական ընտրություններից հետո կտրուկ գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում արձանագրված կտ­րուկ գնաճն արտացոլվել է նաև պաշտո­նական վիճակագրության մեջ: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների վերա­բերյալ տվյալները: Ըստ այդմ, սննդամթերքը թանկացել է 3,6 տոկոսով, ընդ որում, միայն ապրիլին գնաճը 1,9 տոկոս է կազմել: Ալկոհոլային խմիչքները և ծխա­խոտը թանկացել են 2 տոկոսով: Ծխախոտի և ալկոհոլի շուկայում թանկացումները մեծ հաշվով հետևանք են օրենսդրական փոփոխությունների, երբ հունվարի 1-ից բարձրացվեց ակցիզային հարկը: Բայց միայն դա չէ գնաճի պատճառը: Կտ­րուկ թանկացումներ են արձանագրվել այն ոլորտներում, որոնք գտնվում են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածուների տիրապետության տակ, և հիմա նրանք թանկացումներով փորձում են ետ բերել ընտրությունների ժամանակ ծախսած գումարները: Բավական է միայն նշել, որ ըստ ԱՎԾ-ի' սննդամթերքի ոլոր­տում գնաճը եղել է հիմնականում մրգի, բանջարեղենի, ձկնամթերքի, մսամթեր­քի շուկայում: Մասնավորապես շաքա­րավազը թանկացել է 15,6 տոկոսով, բա­նանը' 5,8 տոկոսով, նարինջը' 6,7 տոկո­սով և այսպես շարունակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր