Կտրուկ գնաճ՝ սննդամթերքի շուկայում. «Ժողովուրդ»
                        «Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճ է սկսվել: Մասնագետների գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: 
Հիմնականում թանկացել են լայն սպառման այն ապրանքները, որոնց ներկրողները, զարմանալի զուգադիպությամբ, այս ընտրություններում առաջադրվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով` բանան, շաքարավազ, բենզին, շոկոլադ և այլն: 
Ասել է, թե իշխանություններն ապրիլի 2-ին բաժանվելիք ընտրակաշառքի գումարը հավաքում են ընտրություններից առաջ, մինչդեռ նախկինում հակառակն էր. ընտրությունների օրը բաժանում էին ընտրակաշառքը և միայն դրան հաջորդող օրվանից էին թանկացնում գները: Չի բացառվում, որ գնաճը շարունակական բնույթ ունենա` կախված ընտրակաշառքի չափերից ու ծավալներից: 
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, թե գնաճն իր համար զարմանալի է այնքանով, որ զուտ տնտեսագիտական առումով թանկացման հիմք չկա: Փոխարենը, նրա կարծիքով, պատճառն ընտրություններն են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

