211652_close_icon

Դիեգո Կոստան 90 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի Չինաստան

views-count3715 դիտում article-date 16:13 04-05-2017
«Չելսիի» հարձակվող Դիեգո կոստան հաջորդ մրցաշրջանից կխաղա Չինաստանում: Իսպանիայի հավաքականի 28-ամյա հարձակվողն ի գործակալ Ժորժե Մենդեշի հետ Լոնդոնում արդեն հանդիպել է չինական «Ռյանցզին Ցյուանցզյան» ակումբի չորս ներկայացուցիչների հետ: Կողմերը համաձայնեցրել են նախնական պայմանագիրը, որը կստորագրվի մայիսի կեսերին: Համաձայն պայմանագրի, Դիեգո Կոստան տարեկան կվաստակի 30 մլն եվրո, իսկ «Չելսին» կստանա մոտ 90 մլն եվրո: Ֆուտբոլիստի հեռանալու դեպքում «Չելսին» նրան հիմնական փոխարինող է համարում «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային:

Նմանատիպ նյութեր