1612 դիտում
16:18 03-05-2017
ՍԱՊԾ-ն հիշեցնում է հանրային սննդի օբյեկտներում մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծի միջոցով տեղեկություններ է ստացվել այն մասին, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին ինչ-որ անձինք փորձում են պարտադրել պայմանագրեր կնքել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ:
Հաշվի առնելով նման մի քանի նախադեպեր՝ ՍԱՊԾ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից ձեռք բերված միսը (այդ թվում և՝ սպանդանոցային ծագում ունեցող) արդեն իսկ պետք է ենթարկված լինի համապատասխան լաբորատոր փորձաքննության և՝ որ միս ձեռք բերելիս վերջիններս իրացնողից պետք է պարզապես պահանջեն անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն մսի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ:
Իրացման կետերից ձեռք բերված և լաբորատոր փորձաքննություն անցած միսը հանրային սննդի օբյեկտների կողմից ևս մեկ անգամ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն չկա (կառավարության 426-Ն որոշման համաձայն՝ իրացման նպատակով միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության: Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի և այլ մթերքների իրացումն արգելվում է):
Հանրային սննդի շղթայի օպերատորներին հորդորում ենք զգոն լինել և, նման դեպքեր արձանագրելու պարագայում, անմիջապես դիմել Ծառայություն՝ զանգահարելով 010 206040 հեռախոսահամարով:
Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ, փետրվարի 16-ին ընդունված որոշմամբ, սահմանվել են դրոշմակնքման և եզրակացության նոր ձևեր, որոնք ներկայացվում են ստորև.
Նմանատիպ նյութեր
2061 դիտում
15:14 22-11-2016
ՍԱՊԾ-ն հիշեցնում է՝ սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ՍԱՊԾ-ում
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին