Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տևել է մոտավորապես 30 րոպե
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է գրեթե կես ժամ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը`հեռախոսազրույցին ծանոթ պաշտոնյաի հղումով:
Ըստ թերթի` «Պուտինը և Թրամփը խոսել են մոտ 30 րոպե, և դրա նախաձեռնողը եղել է Վլադիմիր Պուտինը:»: Միևնույն պաշտոնյան ասել է, որ բանակցությունների ընթացքում էական առաջընթաց չի նկատվել:
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մայիսի 2-ին: