211652_close_icon

Սպիտակ տանը Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը տևել է 90 րոպե

views-count559 դիտում article-date 11:23 09-07-2025
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը տևել է 90 րոպե։ Այն անցել է փակ դռների հետևում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ներկայությամբ, հայտնում է Axios պարբերականը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Այսպիսով, Նեթանյահուն երկու անգամ հանդիպել է Թրամփի հետ ԱՄՆ մայրաքաղաք կատարած նրա այցի ընթացքում, առաջին հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։

Հանդիպմանը քննարկվել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին հնարավոր գործարքը։

Նմանատիպ նյութեր