35405 դիտում
10:29 03-05-2017
Երևանում՝ «Շանթ» գործարանի մոտ, բախվել են «07»-ն ու Toyota Camry-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հասրաթյան փողոցում՝ «Շանթ» գործարանի հարևանությամբ, բախվել են 39-ամյա Մովսես Ղազարյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 96 MՏ 666 համարանիշի և 38-ամյա Սարգիս Սիմոնյանի վարած Toyota Camry մակնիշի H 564 ОY 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Ղազարյանին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգու էլ տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկութունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+