211652_close_icon
views-count1680 դիտում article-date 19:35 02-05-2017

ՀՀ արտաքին գործերի փոխանախարար Շավարշ Քոչարյանն այցելել է Արցախի Հանրապետություն

Ապրիլի 27-ից 29-ը տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի այցն Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործախարարին ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր փոխանակեցին ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։ Շավարշ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ նաև Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործնախարարը դասախոսություններով հանդես եկավ Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում։ Իր ելույթներում և հարցերին պատասխանելիս Շավարշ Քոչարյանը խոսեց ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների, միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։

Նմանատիպ նյութեր