211652_close_icon

Շավարշ Քոչարյանն անդրադարձել է թուրքական կողմի հայտարարությանը

views-count2361 դիտում article-date 21:43 11-04-2014
ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը Times.am լրատվական կայքի խնդրանքով անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին Թուրքիայի արտգործնախարարությանն արձագանքին: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ Շավարշ Քոչարյանն ասել է. «ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության պայքարում»:

Նմանատիպ նյութեր