211652_close_icon
views-count3531 դիտում article-date 12:51 02-05-2017

Չեմպիոնների լիգա. Սիմեոնեի երրորդ փորձը մադրիդյան դերբիում այսօր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Ատլետիկոյին»: Վերջին տարիներին ավանդական սուպերկլասիկոյին ավելացել է նաև մադրիդյան դերբին: Այս թիմերը երկու անգամ վերջին երեք տարվա ընթացքում հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և երկու անգամ էլ Դիեգո Սիմեոնեի թիմին ընդամենը կես քայլ չբավարարեց առաջին տիտղոսը նվաճել հեղինակավոր այս մրցաշարում: Մեկ անգամ «Ռեալը» միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ կորզել հաղթանակը, իսկ նախորդ մրցաշրջանում հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով: Սա «Ատլետիկոյի» երրորդ փորձն է ի վերջո հաղթահարել «արքայական» ակումբի արգելքը: Ոչ այնքան վստահ մեկնարկելով մրցաշրջանում, վերջին շաբաթներում «Ատլետիկոն» նորից վերագտել է իր խաղը` վստահ հաղթանակներ տանելով` ինչպես Պրիմերայում, այնպես էլ` Չեմպիոնների լիգայում: Դե, իսկ «Ռեալի» խնդիրը պարզ է. դառնալ առաջին թիմը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որը երկու անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսը: Ոչ մեկին դա առայժմ չի հաջողվել: Այնպես որ մեզ սպասվում է անհաշտ, ծանր ու հետաքրքիր դիմակայություն: Նշենք, որ խաղը կկայանա Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր