3338 դիտում
09:38 02-05-2017
Վարչապետը մտադիր է ՀՅԴ նախարարներին փոխարինել կանանցով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը։ Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել բոլոր նախարարները, բացի ՀՀ կրթության և գիտության նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանից։
Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնահատուկ ուրախ է եղել։ Նրա կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները:
Մասնավորապես՝ ասել է, որ դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։ Ծննդյան տոնին ներկա մեր աղբյուրի պնդմամբ՝ դաշնակցական Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը իրենց կուսակցության մասին անեկդոտներին և կատակներին արձագանքել են ոչ դաշնակցական նախարարներից ոչ պակաս ուրախությամբ։
Բոլոր կենացները խմելուց հետո ամենավերջում Արծվիկ Մինասյանն է հիշեցրել, որ չեն հիշել Սերժ Սարգսյանին, և առաջարկել է խմել նրա կենացը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
16:06 06-04-2023
Պարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն բացառապես կանանցով. Փաշինյան
6868 դիտում
10:20 18-07-2018
ՀՅԴ-ն մտադիր է երիտասարդանալ. քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածուն կին կլինի. «Ժամանակ»
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»