Ջանլուիջի Բուֆոն. Եթե սպորտում արդարություն կա, «Ատլետիկոն» ՉԼ-ում կհաղթի «Ռեալին»
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի մասին, որտեղ կհանդիպեն մադրիդյան «Ռեալն» ու «Ատլետիկոն»:
«Եթե սպորտում արդարություն կա, «Ատլետիկոն» կհաղթի: Երկու տարի առաջ նրանց բախտը եզրափակիչում չբերեց:
Ես շատ եմ հավատում, որ մարզաշխարհում քեզ ռևանշի հնարավորություն է տրվում: Շատ լուրջ դիմակայություն է սպասվում, քանի որ «Ռեալը» նման հանդիպումների ավելի մեծ փորձ ունի:
Խաղի ֆավորիտը «Ռեալն» է, սակայն «Ատլետիկոն» իր կազմակերպվածությամբ և ամրությամբ ամենաբարդ մրցակիցն է: Չեմ զարմանա, եթե նրանք հաղթեն եզրափակիչում», ասել է Բուֆոնը: