211652_close_icon
views-count5534 դիտում article-date 20:00 01-05-2017

Ապարանի ջրամբարի մոտակայքից ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

Մայիսի 1-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի Լճի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ГАЗ-2410» մակնիշի 61 SU 519 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի մոտակայքում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր