211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Ներքին Չարբախում ծորակից խմելու ջրի փոխարեն դեղին ջուր է հոսում․ քաղաքացու բազմաթիվ ահազանգերը «Վեոլիա ջուր» ընկերություն մնացել են անպատասխան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count6640 դիտում article-date 22:37 21-03-2025
Այսօր՝ մարտի 21-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևան քաղաքի Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 4-րդ տան բնակիչ Գայանե Պետրոսյանը, ով իր դժգոհությունը հայտնեց «Վեոլիա ջուր» ընկերությունից՝ նշելով, որ առավոտից իրենց տան ծորակից հոսում է կեղտոտ, դեղին գույնի ջուր, որը վտանգավոր է մարդկանց առողջության համար, իսկ «Վեոլիա ջուր»-ը իր մի քանի ահազանգերին չի արձագանքել ամբողջ օրվա ընթացքում։

Նա ասաց․ «Առավոտյան ժամը 10։00-ն էր, ծորակը բացեցի, սև գույնի ջուր էր հոսում ու մտածեցի՝ երևի խողովակներից է, կարող է մաքրվի։ Սպասեցի ու տեսա չի մաքրվում ու զանգահարեցի «Վեոլիա ջուր»։ Օպերատորին ներկայացրեցի խնդիրը ու խնդրեցի, որ խնդրին լուծում տան, որովհետև հակառակ դեպքում կարող էր այն աղիքային վարակների պատճառ դառնալ։ Իհարկե, այդպես էլ իրենցից ոչ մի աշխատակից չեկավ ու ես ստիպված եղա երկրորդ անգամ զանգել, բայց կրկին ոչ մի արդյունք։ Ինձ ասում էին, որ իմ զանգը փոխանցել են համապատասխան բաժին։ Դրանից հետ երեխաս ջուր ուզեց, տվեցի, ասեց, որ ջրից հոտ է գալիս ու պարզվեց, որ դեղին ժանգ է ջրի մեջ։ «Վեոլիա ջուր»-ը փաստորեն իմ զանգերին բանի տեղ չդրեց ու ես նրանց հետ իմ բոլոր հեռախոսազանգերը ձայնագրել եմ, քանի որ եթե վաղը իմ երեխաներին տանեմ ստուգեմ ու պարզվի, որ նրանցից մեկը աղիքային հիվանդություն ունի, ես «Վեոլիա ջուր» ընկերությունից պատասխան եմ պահանջելու»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր