211652_close_icon
views-count8121 դիտում article-date 12:39 30-04-2017

ԱԱԾ-ն պարզել է ադրբեջանական խնձորը ներկրած հնարավոր անձանց շրջանակը. Ազատություն

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, հայաստանյան շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, ըստ նախնական տվյալների, ներկրվել է անօրինական եղանակով և այժմ միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ: ԱԱԾ մամուլի կենտրոնից Ազատությանը հայտնել են. – «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու և ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: Մանրամասներն՝ [url=http://www.azatutyun.am/a/28459903.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր