211652_close_icon
views-count15733 դիտում article-date 09:30 26-04-2017

Ադրբեջանական խնձորը հայկական շուկաներից հանելու և ոչնչացնելու հանձնարարություն է տրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Երևանի տարբեր վայրերում խնձորներ են վաճառվում, որոնց արկղերի վրա գրված է Ադրբեջան: Հատկապես սոցիալական ցանցերում հիմա էլ քննարկումների թեմա է դարձել դա՝ համեմված կեղծ հայրենասիրական պաթոսով, դավաճաններին հայտնաբերելու և ինկվիզիցիայի դարաշրջանին բնորոշ մեթոդներով պատժելու կոչերով: Մինչդեռ, պարզվում է, հայկական օրենսդրությունն ամենևին էլ չի արգելում հարևան երկու պետություններից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, ապրանքների ներկրումը: Նշենք, որ դեռ մինչև 2013թ. հունիսի 7-ը գործել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2009թ. սեպտեմբերի 15-ի N 220-Ա հրամանը, ըստ որի՝ ժամանակավորապես արգելված է «Թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական և բուսական հումքի ու մթերքի ՀՀ-ի տարածք ներկրումը»: Այդ հրամանն արձակել էր ՕԵԿ քվոտայով ԳՆ նշանակված Գերասիմ Ալավերդյանը, իսկ նրան հաջորդած Սերգո Կարապետյանը հրամանը չեղյալ է հայտարարել: Ու այսօր կարելի է հանգիստ ՀՀ ներմուծել ադրբեջանական և թուրքական ծագում ունեցող կենդանական և բուսական ցանկացած հումք ու մթերք: Ճիշտ է՝ հենց Ադրբեջանից դա հնարավոր չէ անել, բայց Վրաստանից կամ Իրանից կարելի է բերել ադրբեջանական ծագման ապրանք: Իսկ եթե ազգայնական շրջանակներն իսկապես մտահոգված են կատարվածով, ապա պետք է նախ և առաջ պահանջեն օրենսդրական համապատասխան արգելքներ սահմանել հարևան երկրներից ապրանքներ ներկրելու վրա: Մյուս կողմից, իհարկե, հասկանում ենք անհանգստությունը, որ կարող է երկիրը, որի հետ հակամարտության մեջ ենք, միտումնավոր թունավորված ապրանք ուղարկել ՀՀ: Ահա այստեղ էլ անելիք ունեն ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որոնք մաքսազերծելուց և ապրանքը ՀՀ մուտք գործելուց առաջ պետք է նախապես հավաստիանան, որ դրանք անվտանգ են և կարելի է անվնաս օգտագործել: Իսկ ռիսկային ապրանքները, ինչպիսին ադրբեջանական խնձորն է, առավել խորը ուսումնասիրել։ Հ.Գ. Երեկ՝ կեսգիշերին մոտ, հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ-ն հանձնարարել է խնձորները հանել վաճառքից ու ոչնչացնել: ՍԱՊԾ պարզաբանման մեջ նաև նշված է, որ խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել, և իրենք չեն կարող երաշխավորել դրանց անվտանգ լինելը»,- գրում է թերթը։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր