18434 դիտում
12:00 30-04-2017
Արտակարգ իրավիճակ Դավիթաշենում. 6-րդ օրն է՝ խմելու ջրի ջրախողովակը վնասվել է ու ջուրն անխնա կորչում է. «Վիոլա Ջուր»-ն էլ չի փորձում արձագանքել բնակիչների ահազանգերին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 5 օր է՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի 1ա տան հարևանությամբ խմելու ջրի ջրախողովակը վնասվել է և ջուրը «բռնել է իր ճամփեն»:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են ասելով. «Առաջին օրվանից վթարված ջրախողովակի մասին տեղեկացրել ենք «Վիոլա Ջուր» ընկերությանը, որեղից մասնագետներ են եկել, նայել են ու այդքանով իրենց գործն համարելով ավարտված՝ հեռացել են: Թողնես ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե պայքար ենք տանում այն մարդկանց դեմ, որվքեր ապօրինի ջրագծեր են անցկացնում՝ արդարանալով, որ այդ կերպ կանխվում է ջրի կորուստը, մինչդեռ այօր արդեն 6-րդ օրն է՝ խմելու ջուրը անխնա հոսում է, իսկ պատկան մարմիններից ոչ ոք չի բարեհաճում՝ վթարը վերացնելու համար: Ջուրը նաև լցվում է հարևանների տներն ու բակերը ու չգիտենք, թե երբ է խնդիրը լուծվելու»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+