211652_close_icon
views-count19075 դիտում article-date 23:25 29-04-2017

Կուբայում կորած համարվող ուղևորատար ինքնաթիռը կործանվել է

Կուբայի Aerogaviota ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ռադարներից անհետացած ինքնաթիռը, որում, ենթադրաբար, 39 մարդ է եղել, կործանվել է Կուբայում: Այս մասին հայտնում է [url=https://www.cibercuba.com/noticias/2017-04-29-u146802-e146802-informan-isla-caida-avion-propiedad-compania-aerogaviota]Cibercuba[/url]-ն: Աղբյուրի տեղեկությամբ՝ խոսքը Ան-26 ինքնաթիռի մասին է: Նա նաև նշել է, որ ցամաքային հասանելիությունը տարածքին, որտեղ կործանվել է ինքնաթիռը, շատ դժվար է: Ենթադրաբար Aerogaviota ընկերությանը պատկանող ինքնաթիռը ներքին թռիչք է իրականացրել Կուբայում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Կուբայում ռադարներից ուղևորատար ինքնաթիռի անհետացման մասին: Նշենք, որ Ան-26 ինքնաթիռներն արտադրվել են Կիևի ավիագործարանում 1969-1986թթ.: Թողարկվել է ընդամենը 1.400 ինքնաթիռ: Դրանց մի մասը սարքավորվել է ուղևորափոխադրումների համար, նախատեսված՝ 43 ուղևորների համար:

Նմանատիպ նյութեր