211652_close_icon

Ինչ կապ ունի ԵՄ պատվիրակության նախկին ղեկավարը վերջին սկանդալային բացահայտման հետ. «Ժամանակ»

views-count3559 դիտում article-date 10:43 29-04-2017
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԵՄ պատվիրակության գրասենյակում դրամաշնորհային միջոցների յուրացման վերաբերյալ վերջին սկանդալային բացահայտումներն ու արդեն հաստատված մեղադրանքները վերաբերվում է ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեայի պաշտոնավարման ժամանակաշրջանին։ Ազգությամբ ռումինացի դիվանագետը եղել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի նվիրյալ անձանցից մեկը, ով սերտ կապեր է ունեցել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և նրա խնդրանքով մի քանի անգամ «անթույլատրելի» «լավություններ» է արել Բրյուսելում՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու նպատակով: Չի բացառվում, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվի, որ նախկին խորհրդային սաթելիտ համարվող Ռումինիայի հպատակ Հրիսթեան առնչություն ունեցած լինի Հայաստանի նորանկախ պատմության մեջ աննախադեպ բացահայտնման հետ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր