Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է
Ս/թ ապրիլի 28-ին Հատուկ քննչական ծառայության կողմից տարածվել է պաշտոնական հաղորդագրություն՝ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/28/1065570/]«ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար»[/url] վերտառությամբ, որը տարածվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով:
Հարկադիր կատարման ծառայությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ հիշյալ հաղորդագրության մեջ վկայակոչվող հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը Հարկադիր կատարման ծառայության նախկին աշխատակից է, ով ծառայողական քննության արդյունքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով դեռևս 10.02.2014 թվականին ազատվել է Հարկադիր կատարման ծառայությունից՝ «ծառայությունից ազատում» կարգապահական տույժի ենթարկվելու հիմքով:
Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում հաղորդագրություն տարածելիս հանրությանը տրամադրել լիարժեք և հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն: