211652_close_icon
views-count9492 դիտում article-date 23:08 27-04-2017

Դրամապանակի գողը ներկայացավ և խոստովանեց

Ապրիլի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Քրիստինա Ղ.-ն և հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 15.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 82.000 դրամ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 13-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [b][u]ՀՀ ոստիկանություն[/u][/b]

Նմանատիպ նյութեր