211652_close_icon
views-count1145 դիտում article-date 15:14 17-02-2014

Ոչ հաճելի զուգադիպություն. դրամապանակի գողը մեկ այլ գողության համար բերման ենթարկվածն էր

Փետրվարի 13-ին, ժամը 12.20-ին, 1992 թ. ծնված Տաթևիկ Ս.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 10 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, 10 դոլար և ոսկյա ականջօղեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է փետրվարի 12-ին մեկ այլ գողություն կատարելու համար ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված Անդրանիկ Խ.-ն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր