2524 դիտում
13:49 27-04-2017
Ֆրանսիան հրաժարվել է արտահանձնել Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային
Ֆրանսիայի Կոլմիրա քաղաքի վերաքննիչ դատարանը հրաժարվել է Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային արտահանձնել Սերբիայի իշխանություններին, հաղորդում է Ria Novosti-ն։
Խարադինայի գործով որոշումը պետք է կայացվեր դեռ մարտի սկզբին, սակայն օրը տեղափոխել էին ապրիլի 6-ին, իսկ հետո՝ ապրիլի 27-ին։
Նախկին վարչապետ և նախկին դաշտային հրամանատարը ձերբակալվել է այս տարվա հունվարի 4-ին, Ֆրանսիայում։ Նա Ինտերպոլի կողմից գտնվում էր հետախուզման մեջ։ Հունվարի 12-ին Կոլմարի դատարանը նրան ստորագրությամբ ազատ է արձակել՝ երկրից չբացակայելու պայմանով։
Բելգրադը Խարադինային կասկածում է 1998-1999 թթ-ներին Կոսովոյում ու Մետոխիայում մի շարք ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ 2004-2005 թթ-ներին Խարադինայը ղեկավարել է ինքնահռչակ հանրապետության կառավարությունը, ինչի հետո նրա ղեկավարած «Դաշինք՝ հանուն Կոսովոյի ապագայի» կուսակցությունը անցավ ծայրահեղական ընդդիմության շարքերը։
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
11:57 22-11-2022
Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին․ «Ազատություն»
3256 դիտում
20:00 31-07-2018
Թաիլանդը Մեծ Բրիտանիայից պահանջել է արտահանձնել նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին
4302 դիտում
13:42 17-07-2016
Հունաստանը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել թուրք զինվորականներին
Այս բաժնից
1033 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
964 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
808 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու