3205 դիտում
20:00 31-07-2018
Թաիլանդը Մեծ Բրիտանիայից պահանջել է արտահանձնել նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին
Թաիլանդը պաշտոնապես Մեծ Բրիտանիայից պահանջել է արտահանձնել նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին: Տեղեկացնում է [url=https://www.bangkokpost.com/news/general/1513250/government-requests-britain-to-extradite-yingluck]Bangkok Post[/url] թերթը:
Հրատարակությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայում Թաիլանդի դեսպանության՝ ընթացիկ տարվա հուլիսի 5-ի նամակի պատճենը, որն ուղարկվել է բրիտանական իշխանություններին և ներառում է արտահանձնման պաշտոնական պահանջը: Նամակում նաև հիշատակվում է դրան կցված փաստաթղթերի փաթեթի մասին, որը ներառում է Չինավաթի նկատմամբ Թաիլանդի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործերով Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի դատավճռի պատճենները:
Յինգլակ Չինավաթը Թաիլանդի Գերագույն դատարանի կողմից հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել 2017 թվականի սեպտեմբերին՝ վարչապետի պարտականությունները կատարելիս ցուցաբերած հանցավոր անփութության մեղադրանքով: Յինգլակ Չինավաթի՝ Թաիլանդի վարչապետի պաշտոնում առաջին կնոջ կառավարությունը, որն իշխանության էր եկել 2011 թվականին կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում, 2014 թվականին տապալվել է զինվորական հեղաշրջմամբ, որը ղեկավարում էր ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Պրայուտ Չան Օչը, որն այնուհետև դարձավ զինվորական կառավարության ղեկավար ու վարչապետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ նյութեր
2473 դիտում
13:49 27-04-2017
Ֆրանսիան հրաժարվել է արտահանձնել Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային
1932 դիտում
10:58 18-02-2015
Վրաստանը Ուկրաինայից պահանջել է արտահանձնել Սաակաշվիլիին
3904 դիտում
12:20 22-08-2016
Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել Գյուլենի հետ կապ ունեցող 62 գործարարների
Այս բաժնից
5339 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
952 դիտում
21:20 12-11-2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով
1246 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները