211652_close_icon
views-count40675 դիտում article-date 10:35 27-04-2017

Տարոն Մարգարյանի առանձնատան «գոլդ» հասցեն՝ 77/7. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում պաշտոնյաները և օլիգարխները իրենց անձնական ավտոմեքենաներին «գոլդ» համարներ կպցնելու հոբբի ունեն: Ձեռքի մատների վրա հաշված պաշտոնյաներ կգտնվեն, որ այս տենդենցին չեն տրվել: «Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով վաղուց արդեն ոչ ոքի չես զարմացնի: Պարզվում է, սակայն լինում են նաեւ «գոլդ» համարներով տան հասցեներ: Դա, ավտոմեքենաների համարանիշների համեմատ մի քանի մակարդակ բարձր շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Այդպիսի, հնարավորություն ունենալու համար պետք է առնվազն Երևանի քաղաքապետ լինել: Օրինակ, Երևանի երկարամյա գործող քաղաքապետ, առաջիկա ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի առանձնատան հասցեն նախանձելի շքեղ է՝ 77/7: Բաբաջանյան փողոցում Մարգարյանների հարևանի տան հասցեն շարքային հասցե է`«Բաբաջանյան 20 տուն»: Խղճուկ, կարելի է ասել: Նրանց քաղաքապետ հարևանը չէր կարող չէ՞ հանդուրժել, որ իր տան հասցեն լիներ, ասենք` «Բաբաջանյան 22 տուն» կամ` «Բաբաջանյան 18 տուն»: Ոչ`«Բաբաջանյան 77/7» և վերջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր