211652_close_icon
views-count2387 դիտում article-date 09:07 27-04-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները մարվել են

Ապրիլի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ բուսածածկույթ, Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Վարդաշենի 9-րդ փողոցի մոտակայքում՝ 3000 քմ: Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի մոտակայքում այրվել է մոտ 800 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 5 շենքի մոտակա այգում՝ 2 խմ կուտակված փայտ, Ներքին Պտղնի գյուղի 5-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 100 քմ բուսածածկույթ, Վերին Պտղնի-Ներքին Պտղնի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Նոր թաղ» թաղամասում՝ 400 քմ բուսածածկ տարածք և մոտ 100 տնկի, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտակա դաշտում՝ մոտ 4 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր