211652_close_icon
views-count43877 դիտում article-date 16:52 26-04-2017

Արտակարգ դեպքեր Երևանում. գիշերը թալանել են «Ֆարմդոմ» դեղատունն ու «Մուշ» մթերային խանութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աջափնյակ վարչական շրջանում կոտրել են Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի դիմացի դեղատան մուտքի ապակյա դռան ապակին և մտնելով ներս՝ դրամարկղից գողացել 60,000 դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս մասին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է տվել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ՝ «Ֆարմդոմ» դեղատան տնօրեն՝ 41-ամյա Վահրամ Կարապետյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նմանատիպ մեկ այլ գողություն էլ տեղի է ունեցել ժամը 05։30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում, որտեղ նույն եղանակով կոտրել են Տպագրիչների փողոցի 9 հասցեում գործող «Մուշ» մթերային խանութի ապակյա դուռը և այնտեղից գողացել 30.000 դրամ, ծխախոտ, քաղցրավենիք և դիմել փախուստի։ Այս գողության մասին Կենտրոնական բաժին է ահազանգել սուպերմարկետի մենեջեր, Երևանի բնակիչ, 46-ամյա Հմայակ Առաքելյանը։ Գողության 2 փաստերով տարածքային բաժիններոմ հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր