Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված ճիվաղը դանակի սպառնալիքի տակ թալանել է մթերային խանութը
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ու ձեռնոցներով ներս է մտել Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 հասցեում գործող մթերային խանութ, որտեղ էլ դանակի սպառնալիքի տակ վաճառողուհուց՝ Արմավիրի բնակիչ, 35-ամյա Մարիաննա Կարապետյանից պահանջել պարանոցի ոսկյա շղթան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը, տեսնելով, որ վաճառողուհին հրաժարվում է կատարել պահանջը, ձեռքով քաշել և պոկել է շղթան, սակայն այն չի կարողացել տանել, քանի որ ընկել է, որից հետո դանակի սպառնալիքի տակ խանութի դրամարկղից հափշտակել է մոտ 250 հազար դրամ և դիմել փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանութան Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի, պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական վարչության քննիչ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատարստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: