Երևանի քաղաքապետարանը կոչ է անում քաղաքացիներին հայտնել այն հասցեները, որտեղ սանմաքրման աշխատանքների կարիք կա
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
կոչ ենք անում միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ:
Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ:
Միասին մաքուր պահենք մեր քաղաքը»։