Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 24-ին Լոռու մարզի Աղթալա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Պատարագից հետո եկեղեցու բակում տեղադրված հուշարձանի մոտ Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը խոսեց Եղեռնի զոհերի մասին, այն մարդկանց, ովքեր դասվել են սրբերի շարքին:
Ախթալայի համայնքապետը պսակ դրեց անմեղ զոհերի խաչքարին:
Ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես, «4x4» ավտոակումբի անդամները ապրիլի 24-ին ավտոերթ էին կազմակերպել դեպի Հայաստանի վանական համալիրներ:
Այս անգամ նրանք այցելեցին Ախթալայի վանական համալիր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի