211652_close_icon
views-count18140 դիտում article-date 07:47 27-05-2017

Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ «Վերջին զանգի» օրհնության արարողակարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 26-ին, Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ «Վերջին զանգի» օրհնության արարողակարգ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տեր Հեթում քահանա Թարվերդյանը Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում ընդունեց Լոռու մարզի 7 համայնքներից ժամանած շրջանավարտներին, որոնց թիվը 100-ից ավելի էր կազմում: Նախ հնչեց տերունական աղոթքը, որին մասնակցեցին բոլոր ներկա շրջանավարտները, ինչից հետո էլ Նեղոցի խաչքավորը բաժանեց հուշանվերներ՝ փոքրիկ խաչերի տեսքով: Կատարվեց «Վերջին զանգի» օրհնության արարողակարգ, որն այսուհետ կդառնա ավանդական: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր