Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սանտա Մարիա դե Գուադալուպե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին, Մեխիկոյում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սանտա Մարիա դե Գուադալուպե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին:
Պատարագից հետո քաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի ունեցավ արարողություն, որին իրենց մասնակցությունն էին բերել մեքսիկահայ համայնքը և մեքսիկացի մտավորականները: Արարողության ընթացքում տասնամյակներ առաջ Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում տեղադրված հուշարձան-ժամացույցը, որը 1915թ. իրադարձությունները վերապրած փախստականների նվիրատվությունն է Մեխիկոյին, վերածվեց ցեղասպանության զոհերի հուշարձանի:
Այնուհետև Մեքսիկայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ելույթ ունեցավ և ծաղկեպսակ զետեղեց հուշարձան-ժամացույցի մոտ:
Արարողության ժամանակ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերի հայ երաժիշտներից կազմված նվագախմբի կատարմամբ: