2330 դիտում
22:14 27-04-2016
Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին
Ապրիլի 23-24-ին Մարսելում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ:
Ապրիլի 24-ին Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև միջոցառման մասնակիցները շարժվեցին դեպի Ապրիլի 24-ի նահատակներին նվիրված հուշակոթող, որտեղ տեղի ունեցավ պաշտոնական արարողություն, կատարվեց էկումենիկ աղոթք և ծաղկեպսակների զետեղում: Բանախոսները նշեցին, որ Թուրքիան, շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան խնդիրը լուծելու մտադրությունը, ինչը վառ արտահայտվեց ապրիլի սկզբին՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում: Նրանք ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ֆրանսահայերի և հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների անվերապահ աջակցությունը:
Օրվա միջոցառումների ավարտին պատարագ մատուցվեց Մարսելի Սրբոց Թարգմանչած Մայր եկեղեցում:
Վերոնշյալ միջոցառումներին ներկա էին ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելի 11-12 սեկտորի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, 13-14 սեկտորի սենատոր-քաղաքապետ Ստեֆան Խավիերը, պատգամավոր Հենրի Ջիբրայելը, 6-8 սեկտորի քաղաքապետ Իվ Մորենը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փառաքյանը, տեղական շրջանային, մարզային ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, խորհրդարանականներ, այդ թվում՝ Կարո Հովսեփյանը, Ռիչարդ Ֆինդիկյանը, փոխքաղաքապետեր, մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսներ, փոխքաղաքապետեր, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային խորհրդի նախագահ Սիմոն Ազիլազյանը, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մշակութային, լրագրողական շրջանակների, հայ, հույն, ասորի, քրդական և այլ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, ֆրանսիահայեր, ֆրանսիացիներ:
Ապրիլի 23-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային մասնաճյուղի /CCAF-SUD/ նախաձեռնությամբ Մարսելի կենտրոնից՝ Հին Նավահանգստից, մեկնարկեց երիտասարդների ջահերով երթը դեպի Մարսելի քաղաքապետարանի մոտ գտնվող հրապարակ, որն ավարտվեց մոմավառությամբ և ցեղասպանության թեմային նվիրված համերգով: Միջոցառման ողջ ընթացքում երիտասարդները պարզել էին արդարություն ու հատուցում պահանջող, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունները դատապարտող պաստառներ: Ջահերով երթին նախորդել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցապաստառների բացօթյա ցուցահանդես Հին Նավահանգստում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1498 դիտում
20:15 21-11-2024
Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
835 դիտում
19:49 21-11-2024
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը հաղթեց Ղազախստանի մասնակցին