211652_close_icon
views-count2972 դիտում article-date 19:56 25-04-2017

Ռուսաստանի նեոնացիստների առաջնորդ Դմիտրի Դյոմուշկինը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

Մոսկվայի շրջանային դատարանը նեոնացիստ Դմիտրի Դյոմուշկինին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման ծայրահեղականության մեղադրանքով. հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39691695]BBC[/url] ռուսական ծառայությունը: Նույնքան պատժաչափ էր պահանջել մեղադրողը: Մեղադրականի մեջ նշված է. «Քննությամբ պարզվել է, որ 2014թ հոկտեմբերին Դյոմուշկինը համացանցում իր սոցցանցային էջում բաց կերպով հրապարակել է որոշակի խումբ մարդկանց նկատմամբ ատելություն ու թշնամանք հրահրող երկու գրաֆիկական նկար»: Դեմուշկինն իր մեղքը չի ընդունել: Նա չի հերքել, որ հրապարակել է այդ երկու նկարներն իր էջում, սակայն դրանք չի համարում ծայրահեղական: Նա համարում է, որ իր հետապնդումը քաղաքական մոտիվ ունի: Շրջանային դատարանը նեոնացիստի գործը քննում է երկրորդ անգամ: Առաջին անգամ գործը քննվել էր 2016-ին, սակայն դատարանը գործը վերադարձրել էր դատախազություն: Դմիտրի Դյոմուշկինը հանդիսանում է Ռուսաստանում գործող «Սլավոնական միություն» և «Ռուսներ» կազմակերությունների առաջնորդ: Վերջինը ծայրահեղական է ճանաչվել 2015-ի հոկտեմբերին: Դյոմուշկինը նաև Մոսկվայում պարբերաբար կազմակերպվող նեոնացիստների Ռուսական մարշ-երթերի կազմակերպիչն է: Նա բազմիցս ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և ենթարկվել վարչական տուժերի:

Նմանատիպ նյութեր