Բելգիայում ազատազրկման է դատապարտվել իսլամիստական խմբավորման առաջնորդ
                        Բելգիայում իսլամիստական խմբավորման առաջնորդը դատապարվել է 12 տարվա ազատազրկման: 32-ամյա Ֆուադ Բելկասեմը չի մասնակցել ռազմական գործողությունների, սակայն նրա ղեկավարած  Sharia4Belgium խմբավորումը, քննության տվյալներով, ջիհադիստներ է ուղարկել Սիրիա: 
Առաջիկայում կհրապարակվի նաեւ խմբավորման 46 անդամների գործով դատավճիռը: Դատական նիստին, սակայն, ներկա կլինեն նրանցից միայն 8-ը: Մնացածը ներկայում Սիրիայում կռվում են իսլամիստների շարքերում: Ընդ որում, նրանց մի մասը, ամենայն հավանականությամբ, ողջ չէ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

