Լայպցիգում նեոնացիստների երթի ժամանակ 69 ոստիկան է տուժել
Գերմանական Լայպցիգ քաղաքում ոստիկանությունը ջրցաններ է կիրառել՝ նեոնացիստների և նրանց հակառակորդների ակցիան ցրելու համար: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը:
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել: Անկարգությունների հետևանքով 69 ոստիկան տուժել է:
Ակցիային մասնակցել է ավելի քան 2000 մարդ: