1083 դիտում
19:23 25-04-2017
Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա այսօր մեղադրանք է առաջադրվել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա.Ջանջուղազյանին՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Զինծառայողի սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 22-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ. Առերևույթ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող առարկայով 8 հարված է հասցրել տուժողի պարանոցի, թիկունքի և գլխի հատվածին։ Ստացած մարմնական վնասվածքներից Դ. Յալպաևը տեղում մահացել է։
Մեղադրյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։
Մասնավորապես՝ նա 2016 թվականին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնավնասում և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2017թ. հունվարին հաստատված հիվանդության վկայագրի համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է «անձի օրգանական խանգարում աֆեկտիվ անկայունությամբ և ինքնավնասումներով, պարցյալ էպիլեպսիա» հիվանդությունը։
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով նշանակված ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, որն ստացվել է 2017 թվականի մարտին, նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, և ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
2706 դիտում
19:06 20-10-2016
Զինծառայող Վ.Վիրաբյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել. պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ
2237 դիտում
17:57 22-03-2016
Մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի դիտավորյալ սպանության համար
12501 դիտում
18:43 15-05-2017
Մեղադրանք է առաջադրվել՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի սպանության համար
Այս բաժնից
2011 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր