2237 դիտում
17:57 22-03-2016
Մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի դիտավորյալ սպանության համար
Մարտական դիրքում զինծառայող Հովհաննես Հարությունյանի՝ գլխի հատվածում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, և մեղադրանք առաջադրվել մարտական դիրքում նրա հետ ծառայություն իրականացրած մեկ այլ զինծառայողի։
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Հարությունյանի վրա դիմահար կրակոց է արձակվել նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն իրականացրած, կոչումով շարքային մեկ այլ զինծառայողի կողմից։ Քննությամբ պարզվել է սպանության հանգեցրած վիճաբանության պատճառը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2706 դիտում
19:06 20-10-2016
Զինծառայող Վ.Վիրաբյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել. պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ
1080 դիտում
19:23 25-04-2017
Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար
12501 դիտում
18:43 15-05-2017
Մեղադրանք է առաջադրվել՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի սպանության համար
Այս բաժնից
799 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան
946 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1630 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ