211652_close_icon
views-count5757 դիտում article-date 09:41 25-04-2017

Քաղաքապետի կնոջ ընկերության տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կնոջը պատկանող «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Բանն այն է, որ Խաչատրյանը ցանկացել է ապօրինի, մաքսանենգ ճանապարհով 15.6 միլիոն դրամ կամ մոտ 30 հազար դոլար գումարը Հայաստանից դուրս հանել: Նա համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ, 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ նրան փոխանցել պոլիէթիլային պարկի և փաթեթի մեջ տեղադրված գումարը: Սակայն ԱԾ աշխատակիցները մեքենան զննել ու գումարը հայտնաբերել են: Դրանից հետո քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր.օր 215.1 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ԵՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր