5882 դիտում
16:45 24-04-2017
Երկրապահը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր տարածքներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եռասերունդ Երկրապահը Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Զուգահեռաբար ծաղկադրումներ են կատարվել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր տարածքներում։ Մինչ այդ, ծաղկադրվել է ԵԿՄ վարչության շենքի տարածքում տեղադրված ի հիշատակ ցեղասպանության սրբադասված նահատակների խաչքարը։
Իսկ նախօրեին երկրապահներն ամենուր մասնակցել էին ջահերով երթին։ Մասնավորապես, Էջմիածին քաղաքում անցկացված ջահերով երթին ներկա է գտնվել նաև ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։