211652_close_icon
views-count1543 դիտում article-date 15:41 28-05-2021

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկրի ղեկավարը Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել է Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը:

Հանրապետության նախագահին ուղեկցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր