Չեխիայի հավաքականի խաղացողը ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքական «Ղազիանթեսփորի» պաշտպան Ֆրանտիշեկ Ռայտորալը 31 տարեկան հասակում ինքնասպանություն է գործել:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ֆուտբոլիստը կախվել է: Ակումբի նախագահ Իբրահիմ Քիզիլը հաստատել է այս տեղեկությունը: «Նա շատ լավ տրամադրություն ուներ, այնպիսի տեսք չուներ, թե ինչ որ խնդիրներ ուներ: Պատկերացում անգամ չունեմ, թե ինչու է նման քայլի գնացել», ասել է Քիզիլը:
Ռայտորալը «Ղազիանթեսփոր» էր տեղափոխվել 2016-ի ամռանը և այս մրցաշրջանում 19 հանդիպում է անցկացրել, նույնիսկ հայտավորված է եղել «Կոնյասպորի» հետ հանդիպմանը` ապրիլի 21-ին, սակայն խաղադաշտ չէր մտել:
Մինչ Թուրքիա տեղափոխվելը Ռայտորալը 7 տարի անցկացրել է չեխական Պլզենի «Վիկտորիայում», երկու անգամ նվաճել է Չեխիայի չեմպիոնի տիտղոսը: Չեխիայի հավաքականի խաղացող էր, ազգային թիմում 14 հանդիպում էր անցկացրել:



