Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Համահայկական նվագախումբը կկատարի հատված Սերժ Թանկյանի սիմֆոնիայից
Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից։
Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։
Իր տեսաուղերձում աշխարհահռչակ երաժիշտն ասում է. «Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն»:
Սերժ Թանկյանի տեսաուղերձը կարող եք դիտել հետևյալ [url=https://web.facebook.com/SergeySmbatyanOfficial/videos/1425528840824327/?_rdc=1&_rdr]հղմամբ[/url]:
[b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
Հասարակայնության հետ կապերի բաժին[/b]