3665 դիտում
16:19 03-12-2018
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Քարնեգի հոլում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ բեմերից մեկում՝ Նյու Յորքի հռչակավար Քարնեգի հոլում, համերգասրահ, որտեղ բեմ բարձրանալը շատ երաժիշտների, դիրիժորների, նվագախմբերի երազանքն է։
Մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ հանդես են եկել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Deutsche Grammophon-ի արտիստ Ինգոլֆ Վունդերը։
Համերգը կայացել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 50-ամյա հոբելյանին նվիրված միջազգային շրջագայության շրջանակներում։ Ի դեպ, նյույորքյան երաժշտասերները մեծ հետաքրքրությամբ էին սպասում այս երեկոյին. Քարնեգի հոլում կայացած համերգի տոմսերն օրեր առաջ արդեն սպառվել էին։ Ունկնդիրը հոտնկայս ու բուռն ծափահարություններով է ընդունել մալթացի կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորի, Յոզեֆ Վելլայի, ռուս մեծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունների կատարումները։ Տեղեկացնենք, որ սա Սերգեյ Սմբատյանի երկրորդ բեմելն էր Քարնեգի հոլում. առաջին անգամ նա այս հռչակավոր հարթակում ելույթ է ունեցել 2015 թվականին՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։ Մաեստրո Սմբատյանն ամենաերիտասարդ հայ դիրիժորն է, որ հանդես է եկել Քարնեգի հոլում։
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը կյանքի է կոչվել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Միացյալ Նահանգներից կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդես կգա երկու համերգով՝ դեկտեմբերի 5-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում և դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Դեկտեմբերի 7-ի համերգը նվիրված է Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
10483 դիտում
16:43 28-11-2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
3896 դիտում
16:49 17-05-2018
Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում
Այս բաժնից
763 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
703 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
826 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին