9347 դիտում
20:37 22-04-2017
Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այս օրը մենք հանդիսավորապես հավաքվում ենք հիշատակելու մեկ դար առաջ տեղի ունեցած հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը: 2015թ-ին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին:
Այս օրը պատվում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքներն ու տառապեցին ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում:
Այս առիթով մենք՝ կանադացիներս, անկախ իրենց հավատքից ու էթնիկ պատկանելիությունը, միաբան ենք զոհերի հիշատակը հարգելու, ատելության ու բռնության ցանկացած դրսևորում չհանդուրժելու հարցում:
Հիշատակելով Հայոց ցեղասպանության օրը՝ խնդրում եմ միանալ ինձ խաղաղությամբ ու փոխադարձ հարգանքով լի ապագայի հանդեպ իմ հույսի մեջ»,- ասվում է Ջասթին Թրուդոյի հայտարարությունում:
Նշենք, որ Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ հայտարարություն տարածել է նաև անցած և նախանցած տարելիցներին:
Նմանատիպ նյութեր
876 դիտում
12:53 21-04-2015
Խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարություն
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում