Grenke Chess Classic սուպերմրցաշար. Լևոն Արոնյանը ժամանակից շուտ հռչակվեց չեմպիոն
Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում կայացավ GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը 6-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով փայլուն հաղթեց տարավ չինացի Հոու Յիֆանի նկատմամբ:
Դա նշանակում է, որ իրար ետևից 4 անընդմեջ հաղթանակ տանելով, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանն անհասանելի դարձավ մրցակիցների համար և հռչակվեց այս սուպերմրցաշարի հաղթող:
Այս տուրից հետո Արոնյանը 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցավ մոտակա 2 մրցակիցներից՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից և ՖԻԴԵ-ի գործակիցների համաշխարհային դասակարգման 3-րդ շախմատիստ Ֆաբիանո Կարուանայից:
Վաղը տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը, որը մրցաշարային առումով արդեն կորցրել է նշանակությունը: