211652_close_icon
views-count6201 դիտում article-date 23:19 21-04-2017

Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին

Ապրիլի 21-ին, ժամը 01:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/5 շենքի 6-րդ մուտքում քաղաքացիները մնացել են վերելակի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ վերելակի խափանման հետևանքով ներսում են հայտնվել 2 քաղաքացի: Փրկարարները Սևանի փողոցի 2/6 շենքի 6-րդ մուտքում վերելակից դուրս են բերել քաղաքացիներին: *** Ապրիլի 21-ին, ժամը 13:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից 6-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1936 թ. ծնված Ն. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր