«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց Իբրահիմովիչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը ծանր վնասվածք է ստացել, հայտնում է իտալացի հայտնի մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Լրագրողը` մանկունյանցիների թիմում իր աղբյուրներից տեղեկացել է, որ շվեդ ֆուտբոլիստի մոտ աջ ծնկի խաչաձև կապաններն են պատռվել: Եթե այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա Իբրահիմովիչը բաց կթողնի 8-9 ամիս:
Հիշեցնենք, որ 35-ամյա շվեդը վնասվածքը ստացել է «Անդերլեհտի» հետ` Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպման (2:1) ժամանակ:



